Կենդանակերպի այս նշանների համար կլինի առաջընթաց, երջանկությունը գալիս է նրանց մոտ          Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»       Սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց, ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով    

12 մայիս 2022 15:34

Տեսանյութ.CNN-ը տեսանյութ է հրապարակել ուկրաինացի խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ

CNN հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է մարտի 16-ին Կիևի ծայրամասում գտնվող ավտոսրահի մոտ։ CNN-ը նշում է, որ տեսանյութում տեղի ունեցածը այժմ հետաքննվում է որպես հնարավոր ռազմական հանցագործություն։
Հեռուստաալիքը պարզել է նաև զոհերի ինքնությունը. նրանցից մեկն ավտոսրահի սեփականատերն է, որի անունը չի նշվում և 68-ամյա Լեոնիդ Պլյացը, որն այդ տարածքի անվտանգության աշխատակիցն էր:
Հեռուստաալիքի տրամադրության տակ հայտնված հսկիչ տեսախցիկների տեսանյութում հինգ մարդ է երևում, ենթադրաբար ռուս զինվորներ, որոնք փորձում են ներխուժել ավտոսրահի շենք։ Ձեռքերը վեր բարձրացրած նրանց է մոտենում խանութի սեփականատերը՝ մեկ այլ տղամարդու հետ։
Զինվորականները խուզարկում են նրան, մի քանի բառ փոխանակում, տղամարդիկ հեռանում են։ Դրանից հետո զինվորականները կրակ են բացում և գնդակահարում նրանց։
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր