Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 մայիս 2022 10:50

Քանի դեռ X-ը հրապարակում է, ես հրապարակ չեմ գնա.հրապարակում տեսնում եմ մարդկանց, որոնցից զզվում եմ,բայց հասկանում եմ նաև, որ ինձնից էլ զզվողներ կլինեն

Նախ՝ ինքներդ ձեզ հարցրեք. ձեր համար ո՞րն է կարևոր երկիրը, թե՞ Իքսի հանդեպ ձեր հակակրանքը / ատելությունը։
 
Երկրորդը՝ ամեն մեկն իր, պայմանական ասած, «Իքսին» ունի։ Մեկն ասում է «Քոչարյանը», մյուսը՝ «Սերժը», երրորդը՝ «Իշխանը», չորրորդը՝ «Վանեցյանը» ևն, ևն։ Եթե բոլորի սրտի իքսերին հեռացնել հրապարակից, կպարզվի, որ հրապարակում մնացել է միայն Ժյուլ Բաստիեն Լըպաժը։ (Եթե չգիտեք ով է, գուգլեք)։
 
Օրինակ՝ ես հրապարակում տեսնում եմ մարդկանց, որոնցից զզվում եմ։ Բայց հասկանում եմ նաև, որ ինձնից էլ զզվողներ կլինեն։
 
Երրորդը՝ հարցրեք ինքներդ ձեզ. ո՞վ է շահում այս ահավոր պառակտիչ թեզից։ Պատասխանը պարզ է. շահում է նա, ում պետք է, որ իրավիճակը չփոխվի։ Այսինքն Նիկոլը։ Եւ թուրքերը։
 
Ու եթե սա հասկանալուց հետո էլ շարունակում եք պնդել, որ չէ, կարևորը Իքսը չլինի հրապարակում, ուրեմն ընդունեք նաև, որ օք եք, որ Նիկոլը Հայաստանը վարի տա։
 
Առանց «բայց»-երի։
 
Կարեն Վրթանեսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր