Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և շրջել թշնամության էջը          Երկար անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացան       Որևէ ծնողին մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու,եթե 1 ժամից Գարիկ Գալեյանն ազատ չարձակվի, ապա բոլոր ծնողներով ներս են մտնելու շենք    

13 մայիս 2022 13:19

Չենք կարող հաստատել կամ ժխտել. Ոսկեպարը կհանձնե՞ն

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է, որ Ոսկեպար գյուղի վարչական տարածքում, Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի եզրին ռուս զինվորականները պահեստային հողերից 2 հեկտար տարածք են վարձակալում, որպեսզի այնտեղ զինվորական կայազոր տեղակայեն։


Ոսկեպարի բնակիչները լրագրողին տեղեկացրել են, որ ռուս զինվորականները այդ տեղանքում աշխատանքներ են արել, հողի գրունտի փորձանմուշ վերցրել։ Տեղեկություններ կան նաև, որ ռուս զինվորականները Տավուշի մարզպետարանի հետ 2 հեկտար հողի վարձակալության պայմանագիր են կնքելու, ներկայումս այդ փաստաթուղթը մշակման փուլում է։ 


Ըստ լրագրողի՝ ռուսական զինուժի կայազորի համար շենքի կառուցումը կարող է ունենալ մի պատճառ՝ սահմանագծում և սահմանազատում անել, նախկինում ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնել, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի սահմանագոտում ռուսական զինուժի կողմից ծառայություն իրականացնել։


Լուրերի հավաստիությունը ճշտելու նպատակով 1or.am-ը կապ հաստատեց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանի հետ, ով ասաց, որ որևէ տեղեկատվություն չունի լուրերի վերաբերյալ.


«Դրանք ընդամենը խոսակցություններ են, դեռ հաստատված ոչ մի բան չկա: Մարզպետարանի հետ կնքվող պայմանագրից էլ տեղյակ չենք, եթե կնքեն՝ կիմանանք, որ կնքել են, բայց այսօրվա դրությամբ ոչ մի փաստաթուղթ չկա, կարող են կառուցել կամ չկառուցել, չենք կարող հաստատել կամ ժխտել»:


Հարցին՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համատեքստում որևէ ծանուցում ստացե՞լ են հնարավոր փոփոխությունների մասին, Աղբալյանը բացասական պատասխան տվեց:


Մենք կապ հաստատեցինք նաև Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վալեր Օրդյանի հետ, ով նշեց, որ մեզնից է լսում նման փաստաթղթի գոյության մասին.


«Այստեղ խոսքը սահմանի անվտանգության, սահմանապահների մասին է: Եթե նույնիսկ նման տեղեկատվություն կամ փաստաթուղթ գոյություն էլ ունենա, դա համարվում է գաղտնի ինֆորմացիա, որը հանրայնացման կամ հայտարարելու ենթակա չէ, մենք դրա իրավունքը չունենք: Եթե ինֆորմացիան շատ է հետաքրքրում, կարող եք դիմել ԱԱԾ-ին, միգուցե նրանք հարկ համարեն տրամադրել, քանի որ նման իրավասություն միայն նրանք ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց Օրդյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր