Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 մայիս 2022 14:10

Բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները զեղչեր կստանան. Փաշինյան

Բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները զեղչեր կստանան։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ որոշումը կընդունվի ոչ թե այսօր, այլ, ամենայն հավանականությամբ, կառավարության առաջիկա նիստերից մեկում։
«Եթե թոշակառուն խանութներից, դեղատներից առևտուր է անում քարտով, կիրառվում է զեղչ կամ հետվճարային համակարգ է կիրառվում։ Այսինքն` առևտրի որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու թոշակառուի քարտին, որով ինքը էլի կկարողանա առևտուր անել»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև հայտնեց, որ կառավարությունն այդ հարցով բանակցել է մասնավոր տարբեր ընկերությունների հետ, բայց քանի որ ոչ բոլոր գործարարներն են տեղյակ կառավարության նախաձեռնությունից, որոշել է առիթն օգտագործել նաև նրանց իրազեկելու համար։
Փաշինյանը հույս հայտնեց, որ նրանք ևս նախաձեռնություն կցուցաբերեն` միանալու ծրագրին։
«Զեղչերը որքան որ կսահմանվեն, օրինակ` մինչև 10 տոկոս, մենք հույս ունենք, որ կհամաֆինանսավորվեն կառավարության, բանկային համակարգի և մասնավորի կողմից»,– ասաց վարչապետը։


Նրա խոսքով` սա կնպաստի ոչ միայն անկանխիկ գործառնությունների խթանմանը, այլև կառավարության սոցիալական ծրագրերն առավել թիրախային դարձնելուն։
Կառավարությունը մտադիր է նոր համակարգը գործարկել այս տարվա հուլիսի 1-ից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր