Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

29 նոյ 2019 17:15

«Սև ուրբաթ»-ի աշխարհի զեղչերը Հայաստանում հնարավոր չեն. Կարեն Չիլինգարյան

«Սև ուրբաթ»-ը տոն է, որն աշխարհը նշում է 19-րդ դարից: Այս օրերին աշխարհի տարբեր խանութներից կարելի է գնումներ կատարել մեծ զեղչերով:  «Սև ուրբաթ» տերմինն առաջին անգամ հայտնվել է Ֆիլադելֆիայում և նշանակում էր՝ ճանապարհների խցանում ուրբաթ օրը՝ Գոհունակության տոնից հետո: Black Friday համաշխարհային շոփինգ իրադարձությանը Հայաստանը միացել է բոլորովին վերջերս: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ այնպիսի զեղչեր, ինչպիսին աշխարհում են լինում, Հայաստանում հնարավոր չեն: Փորձագետը հավատում է միայն 10-30 տոկոս զեղչերին:


«Ինչպես կարող է տնտեսվարողն ապրանքը գնել, ներկրել, մաքսազերծել, մեծ ծախսեր անել ու հանկարծ այդպիսի զեղչեր անել: Մեր շուկան շատ փոքր է՝ համեմատած խոշոր երկրների հետ, որտեղ հարյուր-հազարավոր ապրանքներ են վաճառում և կարող են մեկ օր 50-60-70 տոկոս զեղչ անել, այդպես իրենք իրենց համար գովազդ են անում, ժողովրդի համար են հետաքրքիր դառնում: Մեր երկրում այդպիսի զեղչերն իրականությանն այնքան էլ մոտ չեն,  մի քանի հարյուր կամ հազար ապրանք վաճառողը չի կարող այդ ապրանքի գինն իջեցնել 50-60 տոկոս»,- ասաց  Կարեն Չիլինգարյանը:
Հոգեբան Մարինե Մելոյանի խոսքով՝ զեղչերը մանիպուլյացիոն հնարք են տնտեսվարողների կողմից, որով նրանք հաճախորդ են գրավում: Հոգեբանը սպառողներին զգուշացնում է ուշադիր լինել:
««Զեղչ» բառն արդեն հրապուրում է սպառողին: Շատ հաճախ, երբ մենք տեսնում ենք,  որ խանութի վրա գրված է՝ «զեղչ», մենք ակամա ներս ենք մտնում և ապրանք ենք գնում՝ անկախ նրանից, դա մեզ պե՞տք է, թե՞ ոչ»,- ասաց  Մարինե Մելոյանը:


Կարեն Չիլինգարյանը վստահեցնում է՝ հիմա մեր սպառողներն ավելի պատրաստված են, տնտեսվարողներն էլ իրենց գործին լուրջ են վերաբերվում: Նկատել է՝ առավոտից խանութներում արդեն ակտիվություն կա, բայց այս ամենի նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում:
«Չկա պետական մի կառույց, որը զբաղվի սպառողների իրավունքներով, դա անում են ՀԿ-ները, սակայն միայն ուղղորդելու ու զանգերի միջոցով: Զանգահարում ենք տնտեսվարողին, բացատրում օրենքի դրույթները (օրինակ՝ գնված ապրանքը ենթակա է վերադարձի) և շատ դեպքերում հարցը լուծվում է, բայց լինում են նաև դեպքեր, երբ չի լուծվում, այդ պարագայում միակ ճանապարհը դատարանն է, կամ, եթե խոսքը ֆինանսականին է վերաբերում, Ֆինանսական համակարգի հաշտարարը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր