Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան          Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»       Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները    

13 մայիս 2022 14:30

Պեսկովն անընդունելի է համարել Լեհաստանի վարչապետի՝ՌԴ-ն քաղցկեղային ուռուցք է, որը պետք է վերացնել հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վրդովեցուցիչ և անընդունելի է համարել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկու հայտարարությունը, որում նա ռուսական աշխարհը համեմատել է «քաղցկեղային ուռուցքի» հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սա բացարձակապես վրդովեցուցիչ հայտարարություն է, կատաղի և անընդունելի», - ուրբաթ լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան Լեհաստանի վարչապետի համապատասխան հայտարարությունների մեկնաբանության խնդրանքին։

«Սա ռուսների հանդեպ այդ ատելության քվինտէսենցիան է, որը, ամենայն հավանականությամբ, մետաստազների պես ախտահարել է ինչպես ամբողջ Լեհաստանի քաղաքականությանը, ղեկավարությանը, այնպես էլ, ըստ էության, շատ առումներով լեհ հասարակությանը, ի ցավ մեզ», - ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ Մորավիեցկին Telegraph-ի սյունակում գրել էր, որ ռուսական աշխարհը համարում է «քաղցկեղային ուռուցք, որը մահացու վտանգ է ներկայացնում ամբողջ Եվրոպայի համար», նրա կարծիքով՝ այն պետք է «վերացնել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր