Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

17 մայիս 2022 11:41

Տեսանյութ.Ոստիկանները պարգեւավճար են ստացել իրենց այսօրվա գործողությունների համար

Ոստիկանները անօրինական հրահանգ են կատարում.  ըստ տեղեկությունների երեկ նրանք պարգեւավճար են ստացել իրենց այսօրվա գործողությունների համար, դրա համար իրենց մոտ ողջախոհությունը, բարոյականությունը հիմա նահանջել են հօգուտ երեկվա ստացած պարգեւավճարի: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Երեւանի փողոցներից մեկում անհնազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:


«Ոչ մեկի անօրինական վարքագիծը, առավել եւս նիկոլահպատակ ոստիկանության, մեզ խանգարել չի կարող: Ոստիկանները չեն հասկանում, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով ես եմ ընտրում բողոքի ակցիա իրականացնելու վայրը, քաղաքացիներն են ընտրում»,-ասաց նա:


Դրանից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, հրմշտոց սկսվեց:


Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր