Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև    

17 մայիս 2022 11:24

Տեսանյութ.Ոստիկանության բաժիններում տեղ չկա, ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները կանգնում և ազատ են արձակում

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել։ Այս պահին բերման ենթարկված ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ բաժանմունքներում այլևս տեղ չկա։ Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել։ Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին։ Սա աննախադեպ երևույթ է։
 
Մինչդեռ նրանք, ում համար տեղ է գտնվել ոստիկանական բաժանմունքներում, հենց տեղում մեծ ցույցեր են կազմակերպել։ Երևանի բոլոր բաժանմունքների պատուհաններից, ինչպես նաև ոստիկանական ավտոբուսներից լսվում են «Առանց Նիկոլ Հայաստան» և «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներ։ Ասել է թե՝ ցույցերի մի մասը տեղափոխվել են ոստիկանության բաժանմունքներ։
 
Կեցցե՛ք,արժանապատի՛վ հայրեր, այս շարժումը անկասելի է, Ձեր հաղթանակը՝ անխուսափելի»։
***
Ոստիկանության Զեյթունի բաժնում հրաժարվել են ընդունել Լեւոն Քոչարյանին։ Այս պահին նա ոստիկանական ավտոբուսի մեջ սպասում է Էրեբունու բաժնի մոտ։ Այդ մասին հայտնել է Լեւոն Քոչարյանը՝ տելեգրամում հրապարակված տեսանյութում։


Նա պատմել է, որ իրեն նախ տարել են ոստիկանության Զեյթունի բաժին, որտեղ ասել են, որ տեղ չկա ու հրաժարվել են ընդունել, ապա ավտոբուսով տեղափոխել են Էրեբունու բաժին։ Տեսանյութը Լ. Քոչարյանը տեսագրել է ավտոբուսի մեջ, որի ընթացքում պատմում է, որ հիմա Էրեբունու բաժնի մոտ են սպասում։ «Ոստիկանության  մոտ կանգնած սպասում ենք էլի չեն ընդունում, ասում են տեղ չկա, նախօրոք բրոնիա չեք արել»,- պատմել  Լ. Քոչարյանը։


Ավտոբուսում գտնվողները բարձր տրամադրությամբ վանկարկում էին՝ «Առանց թուրքի, Հայաստան»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր