Որոշում է կայացվել 2 հոդվածի մասով Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել          Ատոմակայանում նոր էներգաբլոկ կառուցելու ծրագրերի վերաբերյալ գնդակը Երևանի դաշտում է       Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցը    

18 մայիս 2022 10:19

Իշխանության պլան Բ-ն, եթե չկարողանան ճնշել եւ հանգցնել բողոքի այս ալիքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում սկսել են քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հավանականությունը՝ որպես ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ Փաշինյանի թիմում կարծում են, որ եթե իրավիճակը հասնի անվերահսկելիության կետին, եւ իշխանությունը ցուցարարներին զսպելու ռեսուրս չունենա, պետք է նորից հայտարարել արտահերթ ընտրությունների գնալու մասին։ Բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, ինչը կնշանակի հերթական անգամ վերարտադրվել եւ երկարաձգել իրենց պաշտոնավարումը։

Պատահական չէ, որ անցած ընտրություններից դուրս մնացած որոշ լուսանցքային ուժերի ղեկավարները սկսել են խոսել ստեղծված իրավիճակի՝ ընտրությունների միջոցով հանգուցալուծման մասին։ Դա իշխանական պլան Բ-ն է, եթե չկարողանան ճնշել եւ հանգցնել բողոքի այս ալիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր