Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին          Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում, երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել       Բագրատ սրբազանը փոխնախագահ Վենսին ուղղված նամակում խնդրում է միջամտել գերիների ազատման ու եկեղեցու դեմ ճնշումների հարցում    

18 մայիս 2022 13:07

Տեսանյութ.Առավել ագրեսիվներն ապօրինություն գործողները որոշ օլիգարխների կողմից են ֆինանսավորվում

«Անհնազանդության խաղաղ երթերը շարունակվում են, ունենք մի քանի հարյուր հոգի բերման ենթարկված անձ։ Նիկոլը շատ է սիրում չէ՞ այդ բառը՝ աննախադեպ…Հիմա աննախադեպ ծավալների բերման ենթարկվածներ կան, բաժիններում էլ տեղ չկա»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։


Վերջինս հավելել է՝ բերման ենթարկված անձինք, սակայն, բաժիններից դուրս գալուց արագ շտապում են միանալ հրապարակում հավաքվածներին.«Որևէ կերպ այս ամենը կասեցնել, այլևս, հնարավոր չէ։ Քիչ առաջ էլ ես մի կոչ արեցի՝ այն մարդիկ, ովքեր այս պահին գտնվում են Ֆրանսիայի հրապարակում, թող հավաքվեն այստեղ՝ երթ անելու, որից հետո, երեկոյան կրկին հանրահավաք տեղի կունենա»։


Խոսելով ոստիկանական ուժերի դրսևորած վարքի մասին, Իշխան Սաղաթելյանը նկատում է՝ ապօրինությունների ծավալն ու չափն, իրականում, աննախադեպ է.« Բռնի ու անհամաչափ ուժ է կիրառվում քաղաքացիների, պատգամավորների նկատմամբ։ Բոլոր կարմիր գծերը հատվում են։ Ի՞նչ է սա նշանակում՝ ամեն երեկո մենք լսում ենք ՔՊ-ական պատգամավորների հորդորները, կոչերն ու սպառնալիքները՝ ուղղված ոստիկանությանը։ Այսինքն, նրանք սկսել են սպառնալ, մեկ շողոքորթում են, մեկ սպառնում ոստիկանությանը, զուգահեռ նաև՝ պարգևավճար են տալիս։ Հայտնի է, որ երեկ Ոստիկանության ողջ համակարգը պարգևավճար է ստացել, իսկ առավել ագրեսիվներն ու ակնհայտ ապօրինություն գործողները՝ որոշ օլիգարխների կողմից են ֆինանսավորվում»,- ասում է Իշխան Սաղաթելյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր