Սինանեանը և Աննա Յակոբեանը մերժուեցին Նիսում          46-ամյա տղամարդը որդու հետ վեճի ժամանակ հարվածելով միջամտող մոր գլխին սպանել է       Տեսանյութ. Սոլովյովը ներողություն է խնդրել պաշտոնական Բաքվից առանց ադրբեջանական կողմի ներկայացուցչի Դավիթ Բաբայանից հարցազրույց վերցնելու համար    

18 մայիս 2022 15:47

Վեց կետերով ամրապնդվում է հայկական կողմի համաձայնությունը Բաքվի պնդումներին. ադրբեջանագետ

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Երևանն առձեռն Բաքվին փոխանցեց 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Փաստաթղթի բովանդակությունը մինչև վերջերս գաղտնի էր պահվում:


Հայ հասարակության երկարատև ճնշումների, ադրբեջանական կողմից եկող ազդակ-մեկնաբանությունների, ինչպես նաև` մասնագետների կողմից հնչեցված հայտարարությունների ազդեցության տակ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակեց խաղաղության պայմանագրի քննարկումների մեկնարկի համար անհրաժեշտ այն վեց կետերը, որոնք Հայաստանը ներկայացրել էր՝ ի պատասխան Բաքվի առաջարկի:


Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով` այդ վեց կետերով ամրապնդվում է հայկական կողմի համաձայնությունը ադրբեջանական կողմի պնդումներին, որոնք ամրագրված են Բաքվի առաջ քաշած հինգ կետերում.


«Այս փաստաթղթում առաջին կարևոր հանգամանքն այն է, հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանի նկատմամբ չունի տարածքային պահանջներ և լայնածավալ էքսկուրս է տալիս, թե երբ և ինչ հանգամանքներում է Հայաստանի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Եվ մոռացության են տրվում Արցախից Ադրբեջանի տարածքային պահանջները:




Երկրորդ՝ փորձում են մեջբերել Հելսինկյան եզրափակիչ ակտը և շեշտը դնել իբր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, մինչդեռ այդ ակտում շեշտը դրված է երկրների տարածքային ամբողջականության ճանաչման խնդրի վրա: Այստեղ չպետք է աճպարարությամբ զբաղվել և ուղղակի իրերը կոչել իրենց անուններով»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետը:


Այվազյանի խոսքով՝ փաստաթղթի մնացած մասն ամբողջությամբ հիմնականում մեկնաբանություններ են և ինչ-որ բան արդարացնելու փորձեր.


«Սա ուղղակի սեփական դեմքը պահպանելու մի քայլ է, որ ինչ-որ բան անես, փորձես ապացուցել, որ դու ադրբեջանական կողմի առաջարկներն անվերապահորեն չես ընդունում: Բայց փաստը մնում է փաստ, որ հայկական վեց կետերում որևէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի իրական կարգավիճակի խնդրի լուծման անհրաժեշտության վերաբերյալ:


Հիշեցում կա, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն, և դրա համար դիմել են ՄԽ համանախագահներին, որի մանդատի մեջ, առհասարակ, չի մտնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, Մինսկի խումբն զբաղված է Արցախի հակամարտության հարցով: Վերջինս հայտարարություններում այնքան լղոզված է ներկայացվում, որ անգամ դժվար է չհամաձայնել ադրբեջանական կողմի մեկնաբանության հետ, երբ ասում են, որ սա առաջարկ չէր, եթե առաջարկ ուղարկվեր, արժեր դրա մասին խոսել»: 


Հարցին` արդյոք մեր կողմի պատասխանը համարժե՞ք էր Բաքվի առաջարկած օրակարգին, Այվազյանը պատասխանեց.


«Խիստ կասկածում եմ` հաշվի առնելով նաև օրերս Մոսկվայում կայացած ՀԱՊԿ նիստը, երբ մեր կողմն ուղղակիորեն փորձեց վերջնականապես խզել բոլոր հարաբերությունները վերջին հենարանի՝ ՀԱՊԿ-ի հետ, որը զսպում է ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության հանդեպ: Ճիշտ է, ՀԱՊԿ-ն իրենով անօգուտ մարմին է, բայց բոլորին էլ պարզ է, որ ՀԱՊԿ ասելով` նկատի ունենք Ռուսաստանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր