Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

19 մայիս 2022 13:08

Արմեն Գրիգորյանը՝Փաշինյանի՝ ՀՀ ուժեր ուղարկելու համար ՀԱՊԿ-ին դիմելու մասին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «կեղծ լուրերի տարափ» է համարում ռուսական մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ՝ Հայաստան ուժեր ուղարկելու համար:


«Ընդհանրապես, վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում ու, բնականաբար, այդ լուրը ևս կեղծ է: Ուզում են արձանագերլ, որ վարչաետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին, նույնիսկ, նոյեմբեորի 9-ից հետո ստեղծված լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին ու ճգնաժամի լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը:
 
Ինչ վերաբերում է ներկայիս ցույցերին, ապա, ԱԽ քարտուղարի խոսքով, ցույցերի կազմակերպիչները ավելի քան մեկ ամիս իրացնում են բողոքի ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը օրենքի ու օրինականության շրջանակներում ու դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:


«Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը։ Բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով», - նշեց Արմեն Գրիգորյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր