Ռուսաստանը փոխում է անձնագրերի կանոնները, հատկապես երեխաների հետ կապված          Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տեսանյութ. Ինչ է խորհրդանշում Զատկին հաջորդող չորրորդ՝ Կարմիր կիրակին    

19 մայիս 2022 13:50

Անկլավների մասով Ադրբեջանը դեռևս իրավական հիմքեր չի ներկայացրել, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով

«Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ՝ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների վերաբերյալ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:


Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից հայտարարովող անկլավների հարցում:


Հայտնելով որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի հանդիպումը չի կայանում տեխնիկական խնդիրների պատճառով՝ Գրիգորյանն ասաց.
«Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի ու աշխատանքային խումբը կհանդիպի»:


Ըստ ԱԽՔ-ի՝ տեխնիկական հարցերը վերաբերում են այն ընդհանուր օրակարգին, որը ձևավորվել է անցած տարի նոյեմբերին Սոչիում ու Բրյուսելում:


«Ակնկալում ենք, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը պետք է լինի այդ տրամաբանության շրջանակներում և ակնկալում ենք, որ այդ հայտարարությունների տրամաբանության շրջանակներում լուծում կգտնվի»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր