Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

19 մայիս 2022 14:20

Աննա Մկրտչյանն Արցախը փրկելուց առաջ լավ կաներ՝ հորը հորդորեր Քասախը փրկել․ Վահագն Ալեքսանյան

Աննա Մկրտչյանը, որ տենդագին կերպով փորձում էր ոստիկաններին գրկել, կարծում եմ՝ Արցախը փրկելուց առաջ լավ կաներ՝ հորը հորդորեր Քասախը փրկել:

Քննարկում ենք այն օրենքը, որի դեմ պայքարի շրջանակներում խորհրդարանի դահլիճի աջ թևում նստած պատգամավորները դուրս  են փողոց և իրենց գերթանկարժեք ավտոմեքենաներով որոշել են փակել ձեր փողոցները:

Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Ինչպես նշեց Սրբուհի Գալյանը ՝ կա հարուցված 300 գործ, որոնցից միայն 9-ի շրջանակներում 43 միլիարդի վնաս է հասցվել պետությանը: Բնական է, որ այս մարդիկ պետք է պայքարեն իրենց ունեցվածքի պահպանման համար, բնական է նաև, որ դա չպետք է անեն ուղիղ տեքստով՝ այլ պետք է թաքնվեն Արցախի դրոշի ետևում:
Պատգամավոր Աննա Մկրտչյանը, որ տենդագին կերպով փորձում էր ոստիկաններին գրկել, կարծում եմ՝ Արցախը փրկելուց առաջ լավ կաներ՝ հորը հորդորեր Քասախը փրկել: Քասախ գյուղը, որի բոլոր հողակտորները կամ Աննա Մկրտչյանի անունով է, կամ եղբոր անունով»,–ասաց Վահագն Ալեքսանյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին, նշելով, որ ՀՀ ոստիկանների վրա «մունաթ» են գալիս․«Եթե դոuրս եք եկել ձեր ունեցվածքի համար պայքարելու, գոնե դա արեք բարեկրթության սահմաններում»։

Նշենք, որ Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով (պաշտոնեական կեղծիքը) և 315․2-րդ հոդվածով (Պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր