Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

19 մայիս 2022 15:19

ՀՀ-ն տիրապետում է կոնկրետ փաստերի.Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը

Այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց թիվը Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն 38 է: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Արցախի ԱԺ-ում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:


«Սակայն Արցախի ՄԻՊ-ի, Հայաստանի ՄԻՊ-ի եւ այս հարցի վերաբերյալ Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում ենք ապացուցել եւս 80 անձանց  գերության մեջ լինելու հանգամանքը: Ցավոք սրտի, դա մինչեւ այսօր Ադրբեջանի կողմից որեւէ ձեւով չի հաստատվում, ինչը մեզ հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը»,-ասաց նա:


Գեղամ Ստեփանյանի խոսքով, այդ 38 անձանց շարքում Արցախի քաղաքացի չկա. «Նրանցից 35-ը զինվորականներ են, 3-ը քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են նյեմբերի  9-ի հայտարարությունից հետո: Սակայն անհետ կորած են շարունակում մնալ 19 քաղաքացիական անձ: Նրանց մեջ կան մարդիկ, որոնց գերության մեջ լինելու հանգամանքը եւս կարողանում ենք փաստերով ապացուցել:


Մենք 2021-ին  պատրաստել ենք կեղծ մեղադրանքների հիման վրա Ադրբեջանում դատավարությունների իրականացմանը հայ ռազմագերիների նկատմամբ, որը տարածվել է ՄԱԿ-ում որպես պաշտոնական  փաստաթուղթ նաեւ արձանագրում է ստացել տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պատրաստվող զեկույցներում»,-ընդգծեց Ստեփանյանը՝ նշելով, որ բոլոր 38-ի նկատմամբ Ադրբեջանում դատավճիռներ են կայացվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր