Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը          Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ       2025 թվականի հուլիսից եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ, պաշտպանության նախարարությունը ստել է    

19 մայիս 2022 16:34

Ղազախ դիվանագետն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան որպես «ամբողջ թյուրքական աշխարհի հաղթանակն» է որակել

Հունիսին Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքում նախատեսվում է լայնածավալ բիզնես միջոցառում անցկացնել։ Միջոցառման մասին հայտարարել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւը Շուշիում «Հետկոնֆլիկտային հումանիտար օրակարգի զարգացում. կայուն զարգացում մշակութային միջավայրի վերածննդի միջոցով» միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։

Ընդ որում, Ամրեեւը հայտարարել է, որ «իհարկե, ղարաբաղյան պատերազմում հաղթանակը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է»։

Բաղդադ Ամրեեւը նախկինում զբաղեցրել է Իրանում Ղազախստանի դեսպանի պաշտոնը, եւ որպես դիվանագետ պետք է հասկանա խոսքերի իմաստը. այս դեպքում դիվանագետն իրեն թույլ է տվել հակամարտությանն առնվազն կրոնական բնույթ տալ եւ, բացի այդ, խոսել ամբողջ թյուրքական աշխարհի անունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր