Թրամփը հուշագիր է ստորագրել ԱՄՆ-ի 66 միջազգային, այդ թվում՝ ՄԱԿ-ին կից կազմակերպություններից դուրս գալու մասին          Հունվարի 8-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Հունվարի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը    

20 մայիս 2022 13:37

Ռուսները հարձակման են անցնում Դոնեցկի ուղղությամբ. փորձում են հակագրոհներ իրականացնել՝ կորցրած դիրքերը վերականգնելու համար

Ռուսական զորքերը ակտիվացրել են հարձակողական և գրոհային գործողությունները Դոնեցկի ուղղությամբ. նշվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ մայիսի 20-ի օպերատիվ տեղեկատվության մեջ։


«Դոնեցկի ուղղությամբ հակառակորդը ուժեղացրել է հարձակողական գրոհային գործողությունները՝ մարտավարական իրավիճակը բարելավելու համար։ Նա կրակային վնաս է հասցրել ականանետներից, թնդանոթային հրետանուց, բազմակի հրթիռային համակարգերից և օպերատիվ-մարտավարական ավիացիայից՝ շփման գծի ողջ երկայնքով մեր ստորաբաժանումների ամրությունները ոչնչացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։


Ըստ Ուկրաինայի ԳՇ-ի՝ Խարկովի ուղղությամբ ռուսները փորձում են հակագրոհներ իրականացնել՝ կորցրած դիրքերը վերականգնելու համար։ Նրանք օդային հետախուզություն են իրականացնում՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր