Հիմա ամեն ինչ խառն է․․Ամեն պահի կարող է լույս ու կապ չլինել,շուրջ 80 տոկոսը Բերձորից տեղափոխվել է Հայաստան          Մենք վրդովված ենք շրջանառվող ցինիկ նյութերից, մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին       Կրծքավանդակի ցավերի դեպքում ինչ պետք է անել կամ չպիտի անել    

21 մայիս 2022 10:17

Բրյուսելն ու Մոսկվան՝մրցակցության մեջ ՝ով կլինի պայմանների հիմնական թելադրողը, փորձելու են շտապեցնել կողմերին սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայկական կողմը կանգնած է ընտրության առջեւ Մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել, որտեղ սպասվում է Հայաստանի վարչապետի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ երկրորդ հանդիպումը։ Զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։


- Բրյուսելն ու Մոսկվան կարծես թե մրցակցության մեջ լինեն, թե ով է լինելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու այդ գործընթացի գլխավոր հովանավորն ու պայմանների հիմնական թելադրողը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը, զբաղված լինելով ուկրաինական ճգնաժամով, կարծես թե այդ առիթն օգտագործում է եվրոպական դիվանագիտությունը՝ սեփական օրակարգն առաջ մղելու եւ այդ պրոցեսն արագացնելու համար։ Եվ տեսնում ենք, որ նախորդ հանդիպումից հետո, ըստ էության, իսկապես շատ կարճ ժամանակ է անցել, ու արդեն նախապատրաստվում է հաջորդը, ընդ որում նշեմ, որ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ կյանքի չեն կոչվել նախորդի պայմանները։ Հետեւաբար, եվրոպական կողմը հիմա կա՛մ փորձելու է շտապեցնել կողմերին սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացն արագ ավարտին հասցնել, կա՛մ նոր առաջարկներով պիտի հանդես գան։


- Երեկ Հայաստանում էր Լիտվայի նախագահը։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ Արեւմուտքը` հայ-ադրբեջանական գործընթացների հետ կապված, ակտիվ դերակատար է։


- Այո, նույնիսկ Լիտվայի նախագահը, ով եկել է տարածաշրջան՝ Ադրբեջան, հետո՝ Հայաստան, ավելի քան համոզված եմ, որ արեւմտյան դիվանագիտության բանագնացներից մեկն է, այսինքն՝ տարբեր մակարդակներով, ինչ-որ տեղ նաեւ քողարկելով իրենց ակտիվությունը, բայց այս ամենը հստակ ցույց տալով Բրյուսելում։ Ամեն դեպքում, արեւմտյան քաղաքականությունը փորձում է իր օրակարգն առաջ տանել, եւ, այո, այս պահին եվրոպական բոլոր երկրների ղեկավարները ներգրավված են մեկ քաղաքականության եւ դրա իրականացման գործում, այն է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորում։ Չեմ բացառում՝ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրն են նրանք փորձելու, առաջ ընկնելով Ռուսաստանից, առաջ քաշել»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր