Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

21 մայիս 2022 11:24

Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել.Արեւմո՞ւտք, թե՞ Ռոււսաստան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել, նա գնդակի պես մի դարպասից մյուսն է շպրտվում։ Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 22-ին կայցելի Բրյուսել, որտեղ ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հերթական հանդիպումն է կայանալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։


Հիշեցնենք, որ Փաշինյանը Բրյուսելում էր ապրիլի 4-5-ը։ Իշխանական առաջին դեմքերին մոտ կանգնած անձը մեզ հետ զրույցում նկատեց, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի պահանջները մի քանի կետով համընկնում են, որոշ հարցերում` տարբերվում: Երկու կողմն էլ Փաշինյանից պահանջում է շուտափույթ կնքել չարաբաստիկ խաղաղության պայմանագիրը, ապաշրջափակել ճանապարհները եւ հնարավորություն տալ Ադրբեջանին ու Թուրքիային՝ Հայաստանի միջով ճանապարհ ունենալու: Սակայն մի էական տարբերությամբ` Արեւմուտքը պարտադրում է համաձայնել Ադրբեջանի պահանջներին եւ Արցախից հրաժարվել, թույլ տալ, որ հայերն ու ադրբեջանցիներն Արցախում համատեղ ապրեն, հետագայում՝ գուցե մի 15 տարուց այդ խնդրին անդրադառնալու հեռանկարով եւ պայմանով, որ Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից: Դրա դիմաց Արեւմուտքը խոստանում է ապահովել արցախցիների կյանքի իրավունքն ու Հայաստանի մնացած մասի տարածքային ամբողջականությունը: Իսկ Ռուսաստանը պնդում է` ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ առանց Արցախի կարգավիճակի:


Հայտարարում է, որ Արցախի խնդիրն այլեւս ձերը չէ, դուք ձեր հարաբերությունները կարգավորեք Ադրբեջանի հետ եւ ձեր բանակը վերականգնեք, ինչին պատրաստ է ամեն ինչով աջակցել: Ակնհայտ է, որ Արեւմուտքն այնքան մեծ ճնշում է գործադրում Փաշինյանի վրա ու ստիպում կատարել բրյուսելյան հանձնառությունները, որ Փաշինյանն այլեւս չի կարողանում մանեւրել, եւ մոտ է այն պահը, երբ պետք է հստակ ընտրություն կատարի Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ: Տեսնենք, թե այս անգամ Բրյուսել կատարած այցին ՌԴ-ն ինչպես է արձագանքելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր