Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

23 մայիս 2022 13:27

Դիարբեքիրում հայերի և հույների դահճի նկարով ավտուբուս է հայտնվել

Դիարբեքիրում հայերի և հույների դահիճը համարվող Թոփալ Օսմանի նկարով ավտոբուս է հայտնվել։ Այն ուղարկել է Գիրեսունի (Կերասուն) նահանգապետարանը՝  «Off-Road» («Արտաճանապարհային») փառատոնի շրջանակներում։ Թոփալ Օսմանը հայտնի է հույների, հայերի, քրդերի և ալևիների դեմ ուղղված իր բազմաթիվ արյունալի հարձակումներով։


Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։


Աղբյուրի համաձայն՝ Թոփալ Օսմանի նկարով ավտոբուսը վրդովմունքի տեղիք է տվել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում։


Թոփալ Օսմանն ամենամութ անուններից մեկն է Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ։ Նա մասնակցել է Հայոց ցեղասպանությանը Արդվին նահանգի շրջակա բնակավայրերում՝ իր մարդկանց հետ միանալով Հատուկ կազմակերպության (Teşkilat-ı Mahsusa) գործողություններին, քանի որ ստանձնել էր Օսմանյան կայսրության մերձսևծովյան շրջանը հայերից մաքրելու գործը։


Թոփալ Օսմանը հետագայում ջարդեր է կազմակերպել նաև Պոնտոսի հույների դեմ։ Նա հույներին սպանել է աներևակայելի չարչարանքներով ու խոշտանգումներով։ Օրինակ՝ ողջ-ողջ թաղել է նախապես փորված գերեզմաններում, հրկիզել շոգենավների կաթսաներում կամ մաշկազերծ արել նրանց:


Թոփալ Օսմանը հայտնի է նաև որպես Թուրքիայի Կոմունիստական կուսակցության անդամ Մուստաֆա Սուբխիի և վերջինիս 14 ընկերների սպանության պատասխանատու։


Բացի այդ, այս արյունռուշտ մարդասպանը մասնակցել է նաև 1921 թ․ Սեբաստիայի Քոչգիրի շրջանի քուրդ և ալևի բնակչության կոտորածին։


Այսքանից հետո բոլորովին էլ զարմանալի չէ, որ Թուրքիայի Գիրեսուն քաղաքում կանգնեցրել են նրա արձանը և մինչև իսկ ֆիլմ նկարահանել նրա մասին․․․


Նմանապես զարմանալի չէ, թե ինչու է Թուրքիայի պետությունը նման ավտոբուսներ ուղարկում Դիարբեքիր, որտեղ մեծ թիվ են կազմում քրդերը, և բավականին ակտիվ գործունեություն ծավալում տեղի հայկական համայնքը․․․




Մելինե Անումյան


Akunq.net


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր