Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով          ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանը       Ալավերդու գործարաններից մեկի հանդերձարանում հրդեհ է բռնկվել    

24 մայիս 2022 10:00

ՈՒղիղ.ԱԳՆ–ն դարձրել են հակահայկական կառույց.Ինչքան ԱԳՆ-ն քիչ աշխատի, այնքան հայկական շահերը քիչ կվնասվեն.շրջափակեցին ԱԳՆ շենք

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս շենքը չի սպասարկում հայկական կողմի շահերը։

Այս մասին այսօր Արտաքին գործերի նախարարության մոտ ասաց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«ԱԳՆ–ն դարձրել են հակահայկական կառույց, այս շենք մարդ չի մտնելու, որովհետև իրենք սպասարկում են ադրբեջանական շահերը։ Մուտքերը փակում ենք և ոչինչ չեն անում, բոլոր մուտքերը փակ ենք պահում։ Ժողովդրի որոշմամբ, այն Արտաքին գործերի նախարարը, որը չի սպասարկում հայկական շահը, իրավունք չունի լինել Հայաստանի արտաքին գործերի նախարար»։


Ոստիկանության ծառայողները փորձեցին նրանց արգելել մոտենալ ԱԳ նախարարության շենքին, սակայն ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատը։
«Նիկոլ, դավաճան»,«առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով ցուցարարները շարունակում են շրջափակված պահել ԱԳՆ շենքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր