Միրզոյանը 30 րոպե ուշացել է. Մենենդեսին անգամ Բայդենը չի սպասեցնում.հետայսու կարող է չցանկանա շփվել հայկական պատվիրակությունների հետ
![](https://armenpress.am/static/news/b/2022/05/1082558.jpg)
«Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից։
Մեկ այլ սենատոր՝ հանրապետական Ռիչը, ով նույնպես պետք է մասնակցեր հանդիպմանը, 20 րոպե սպասելուց հետո վրդովվել է և ցանկացել է հեռանալ, սակայն նրան շատ են խնդրել մի փոքր էլ սպասել:
Սենատորներին նյարդայնացրել է ոչ միայն ուշանալու փաստը, այլ նաև այն հանգամանքը, որ որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել ուշանալու համար:
Մենենդեսի կալիբրի գործչին, ինչպես նաև հայերի մեծ բարեկամին, նույնիսկ Բայդենը չի սպասեցնում: Չեմ զարմանա, եթե արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը հետայսու չցանկանա շփվել հայկական պատվիրակությունների հետ:
Ի դեպ, սա առաջին սկանդալը չէ կապված Մենենդեսի հետ: 2020թ. պատգամավոր Մակունցը հրատապ հանդիպում էր խնդրել Մենենդեսից, բայց ինչպես հետագայում գրեց համայնքային մամուլը, հանդիպման միակ նպատակը համատեղ ֆոտո ունենալն էր»,–գրել է Սուրեն Սարգսյանը: