Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

25 մայիս 2022 13:32

Զելինսկին դժգոհ է Արևմուտքից՝ մեզ մոտ մարդկանց են սպանում,նրանք նավթից են խոսում

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան այսօր «ամբողջապես չի զգում», որ արևմտյան երկրներն իրեն ընկալում են որպես հավասար պետություն։ Զելենսկին անդրադարձել է նաև Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումի խնդրին։ Նախագահի խոսքով, Արևմուտքը միասնական դիրքորոշում չունի այս հարցում. «Հիմա Եվրամիության հարցը: Խնդրում եմ, ասեք, կա՞ միասնություն, Ուկրաինայի ապագայի վերաբերյալ, կա՞ միասնություն, ես դա չեմ տեսնում: Արդյոք սա արդա՞ր է։ Ո՛չ»։


Բացի այդ, նախագահը նշեց, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը պետք է ներառի նավթի էմբարգո, դեռ չի ընդունվել Հունգարիայի հակազդեցության պատճառով։


«Բոլորն ասում են, որ այս ընթացքում Ռուսաստանը (նավթի վաճառքից) կվաստակի 200 միլիարդ դոլար, այդ գումարով կարող են ցանկացած զենք գնել, վեցերորդ փաթեթը ներդրվե՞լ է, ո՛չ, ինչո՞ւ, որովհետև ինչ-որ բան դուր չի գալիս Հունգարիային, ինչ-որ բան այն չէ նավթի հետ: Ինչ-որ կերպ նրանք աշխարհը այլ կերպ են տեսնում... նրանց ասում են. «Ուկրաինայում մարդիկ են մահանում, երեխաներ են մահանում, նրանց սպանում են», իսկ նրանք պատասխանում են. «Ամեն ինչ պարզ է: Ուրեմն, ինչ անենք նավթի հետ: Որտեղի՞ց ճարենք գումարը»,- ասել է Զելենսկին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր