Տեսանյութ.Պարոն վարչապետ, դուխով գլխարկը կորցրե՞լ եք, բա եկեք մեր դիմաց կանգնեք՝ առանց ոստիկանների

«Բա բանակցություններին դա չի խանգարի՞, որ թուրքերը լսեն, որ հայերի ասած «թուրք» բառից դատավորները կամ պետական այրերը վիրավորվում են: Բա ձեզ համար ձեր եղբայրներն են, ինչի՞ եք սենց վիրավորվում այդ բառից: Ինչու եք այսպիսի որոշումներ կայացնում միայն այդ բառն ասելու համար: տարօրինակ է, չէ՞:
Բա որ թուրքն այդքան զարգացել, մարդ է դարձել, եղբայրի կարգավիճակ կարող է ստանալ, բա դրանից շոյվեք, ինչու եք վիրավորվում»,-ասաց նա:
Կարին տոնոյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Պարոն վարչապետ, ձեզ եմ դիմում, էդ ԱԺ-ի բեմում այդքան ոստիկաններով, սաղավարտներով, վահաններով շրջափատված, մուկն էլ բերեք էդպես կթփրտա: Բա եկեք մեր դեմ կանգնեք առանց ոստիկանների, բա եկեք ծնողների դեմը կանգնեք, «նախկիններ» ասելով չհոգնեցի՞ք: Եկեք մեզ հետ խոսեք, գլխարկը կորցրե՞լ եք, կնվիրենք էդ դուխով գլխարկը»:
Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսել դեպի Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած ծնողների հարազատներին, որոնք ԲԴԽ–ի դիմաց բողոքի ակցիա են անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։