Տեսանյութ.Սաղաթելյանի լեզուն մտքից առաջ թող չընկնի. ասելիք ունի, թող մեր դիմաց ասի
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն արձագանքել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի՝ իշխանությանն ուղղված վերջին հայտարարություններին.
«Ես պետք է Իշխան Սաղաթելյանին հորդորեմ, որ պարոն Սաղաթելյանն իրեն այլևս թույլ չտա նման բառամթերով արտահայտվի, քանի որ ՔՊ-ական պատգամավորներից արագ վազքով հեռու գնալ և նման հայտարարություններ անելը ծիծաղելի է, ես ակնկալում եմ, որ պարոն Սաղաթելյանը կկարողանա գալ և ՔՊ-ական պատգամավորներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, նույն դեմքի արտահայտությամբ և ինտոնացիայով նման հայտարարություններ անի, ես խիստ կասկածում եմ դրա վրա, հորդորում եմ, որ պարոն Սաղաթելյանի լեզուն մքտից առաջ չընկնի»,-լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանն ավելի վաղ հայտարարել էր՝ «Մենք խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով և հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ։ Այժմ հայտարարում եմ` տղա են, թող գան։ Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց մեր օրակարգով, ոչ թե իրենց կեղծ ու շինծու օրակարգով»
.