Պուտինի բանակը սկսել է որոշակի հաջողություններ գրանցել,Դոնբասում իրավիճակը «չափազանց վատ է» ուկրաինական զորքերի համար
![](https://iravaban.net/wp-content/uploads/2022/03/kuleba.jpg)
Նրա խոսքով՝ դա կարող է էլ ավելի վատանալ, եթե ԱՄՆ-ը որքան հնարավոր է շուտ Ուկրաինային չփոխանցի համազարկային կրակի ինքնագնաց ռեակտիվ համակարգեր։
«Ես այստեղ գրեթե տասը երկկողմանի հանդիպում եմ ունեցել։ Երբ մեկին ասում եմ՝ ես գիտեմ, որ դու ՀԿՌՀ ունես, մեզ շատ է պետք, տուր մեզ, առաջին հարցը, որ ստանում եմ, սա է՝ «ամերիկացիները ձեզ չե՞ն տվել դեռ»», - ասել է Կուլեբան:
«Սա առաջնորդի բեռն է. բոլորը նայում են ձեզ: Վաշինգտոնը պետք է կատարի իր խոստումը և հնարավորինս շուտ մեզ տրամադրի բազմաթիվ հրթիռային համակարգեր, մյուսները կհետևեն», - հավելել է Ուկրաինայի արտգործնախարարը:
BBC-ի թղթակից Ջո Ինվուդը Կիևից հայտնում է, որ Վլադիմիր Պուտինի բանակը սկսել է որոշակի հաջողություններ գրանցել՝ ռուսական ուժերը բեկումնային գործողություններ են կատարում Դոնբասում։ Վերջին մի քանի օրվա ընթացքում նրանք գրավել են մի քանի քաղաքներ ու գյուղեր՝ ստիպելով ուկրաինացիներին՝ նահանջել ավելի հարմար պաշտպանական դիրքեր։