Տեսանյութ.Աջակիցները պետք է դառնան մասնակից՝ դա չի հերիքում իշխանափոխությանը
Ե՞րբ եք խոստանում, որ լինելու է իշխանափոխություն, ինչը՞ չի հերիքում դրան՝ հարցրեց լրագրողներից մեկը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսին։
Երբ ասում են՝ աջակցում ենք Շարժմանը, այ, այդ աջակիցները պետք է դառնան մասնակից՝ դա չի հերիքում՝ պատասխանեց Սաղաթելյանը։
«Ե՞րբ է այդ օրը․ երբ հասնենք այն կրիտիկական կետին, երբ ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կանգնի ու Ոստիկանությունը այլևս չկարողանա պահել Նիկոլի իշխանությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա համոզված է, որ երկար ժամանակ չի պահանջվի։
«Ժողովուրդը ոտքի է ելել և 24-ժամյա պայքարում է այն իշխանության դեմ, որը Հայաստանը ցանկանում է տանել նոր զիջումների, դա ժողովրդի հպարտության մեկ ամիսն է, դա Հայաստանի նորանկախ պատմության մեջ բացառիկ երևույթ է»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Իսկ ԱԺ-ում Նիկոլին ծափերը, նրա համոզմամբ, բեմադրություն է, քանի որ վախի զգացումը աչքերից չի վերանում։
Մանրամասն՝ տեսանյութում․