Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

27 մայիս 2022 12:20

ՀՀ Արբանյակի հաջողության մասին՝սահմանի հետախուզության համար ոչ մի բան չի տալու, նույնիսկ թշնամու զինտեխնիկա չի կարելի հաշվել

«Արար» հիմնարամի համահիմնադիր Ջորջ Տավակյանն անդրադարձել է լուրին, ըստ որի Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:


Նա Facebook-ի իր էջում գրել է. «Արբանյակի մասին.....


ԱՄԷում աշխատել եմ շուրջ 16 տարի այս ոլորտում (արբանյակային նկարահանում, ընդունման կայան, քարտեզագրում ..) և քիչ թէ շատ գաղափար ունեմ արբանյակների մասին:


2004թ երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան եկել էի այս թեման քննարկելու տարբեր մասնագետների հետ։ Տարիներ հետո բավականին առաջընթաց կար այս ոլորտում:


Հայկական արբանյակի (եթէ կարող ենք հայկական ասել) պիքսելի չափսը (resolution) 1.65մ է ինչը փաստացի 2մ է։


Այս ճշգրտությամբ նկարները շատ արդյունավետ են գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և բնապահպանության համար։


Հետախուզության համար նվազագույնը 0.5մ նկարներ են պետք (այսինքն 4 անգամ ավել քան ինչ տալու է նոր արբանյակը) : Իսկ Կադաստրի համար նվազագույնը՝ 0.2մ


Սահմանի հետախուզության համար 2մը ոչ մի բան չի տալու նույնիսկ թշնամու զինտեխնիկա չի կարելի հաշվել։


Վերջը՝ արբանյակի հաջողության մասին կարելի է խոսալ երբ առաջին նկարները հասանելի լինեն:


ՀԳ Նկարում՝ տարբերությունը նույն տարածքի 2մ և 0,5մ նկարների միջև:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր