Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և Իրանի քաղաքացու ավտոբուսը, կա տուժած          Գրենլանդիան ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի անվտանգության համար       Բացահայտ կեղծիք է, նման մերժում չի եղել, պետք չի նման էժանագին հայտարարություններով մոլորեցնել ժողովրդին    

28 մայիս 2022 17:29

Եվրոպոլը զգուշացրել է ԵՄ-ից Ուկրաինա ուղարկվող զենքի՝ հանցավոր խմբավորումների ձեռքն ընկնելու վտանգի մասին

Եվրոպական ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ) անհանգստացած է, որ ԵՄ երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող զենքերն ապագայում կարող են հայտնվել սխալ մարդկանց մոտ։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 28-ին հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Քեթրին դե Բոլը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։

«Մի օր պատերազմը կավարտվի: Մենք ցանկանում ենք կանխել նույն իրավիճակի կրկնությունը, ինչ 30 տարի առաջ Բալկանյան պատերազմի ժամանակ: Այդ օրերի զենքերը մինչ օրս օգտագործվում են հանցավոր խմբերի կողմից», – ասաց նա:

Դե Բոլն ասել է, որ Եվրոպոլը նախատեսում է ստեղծել միջազգային աշխատանքային խումբ՝ հանցագործների ձեռքում զենքի հայտնվելը կանխելու ռազմավարություն մշակելու համար, և ուշադիր հետևում է ԵՄ-ից Ուկրաինա և հակառակ ուղղությամբ հայտնի ծայրահեղականների գործունեությանն ու տեղաշարժերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր