Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների առջև          Նախաքննության ավարտի մասին հայտարարությունը նպատակ ունի կանխել Դավիթ Մինասյանի ազատ արձակումը       «Jeep» մակնիշի ավտոմեքենան Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնին    

28 մայիս 2022 14:40

Ադրբեջանական ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ.հայկական կողմը մեկ վիրավոր ունի

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր