Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

30 մայիս 2022 11:34

ԱՄՆ քաղաքացի 25-ամյա կնոջը բռնաբարել է «Փարվանա» ռեստորանի հետնամասում

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ մայիսի 27-ին ԱՄՆ քաղաքացի, 25-ամյա Արմինե Մ-ի ահազանգի փաստով։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ,  վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հետնամասում, Hyundai-ի վարորդը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։ 

Ոստիկանության ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ 

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ՝  32-ամյա Սամվել Ք-ն է, ով ձերբակալվել է։ 

Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր