Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

31 մայիս 2022 12:30

Տեսանյութ.Նման հայտարարություն անելու իրավունք չունեմ. Ալեն Սիմոնյանը հրաժարվեց հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն hրաժարվում է հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։


Լրագրողի հարցին, թե համաձայն է արդյո՞ք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Սիմոնյանը պատասխանեց, թե նման հայտարարություն անելու իրավունք չունի.




«Բանակցային պրոցես է հիմա, իսկ բանակցային պրոցեսի ժամանակ նման հայտարարություն անելը նշանակում է փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ այդ գործընթացը։ Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, նրանք նման հարցադրում անելու բազմաթիվ հնարավորություններ ունեին՝ առանց շոուներ կազմակերպելու, այս դահլիճում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հնարավորություն ունեին նաեւ գրավոր հարցում անել։ Նմանատիպ գործողություններով նրանք փորձում են գործընթացի իմիտացիա ստեղծել»,– խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր