Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

31 մայիս 2022 15:49

Գեյ- շքերթները կանցկացվեն՝ չնայած կապիկի ծաղիկի տարածմանը. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Էնդի Սեյլն ասել է, որ նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել հունիսյան գեյ-շքերթներին, չպետք է հրաժարվեն այս ծրագրերից՝ հաշվի առնելով կապիկի ծաղիկի վարակը։ Այդ մասին գրում է The Hill-ը։


«Կարևոր է, որ մարդիկ, որոնք ցանկանում են դուրս գալ և տոնել գեյ-շքերթը՝ LGBTQ+ Pride-ը, շարունակեն դա անել», - ասել է ԱՀԿ-ի ՄԻԱՎ-ի, հեպատիտի և սեռավարակներով գլոբալ ծրագրերի բաժնի խորհրդականը:


Արևմուտքում հունիսը համարվում է ԼԳԲՏ համայնքի «հպարտության ամիս», այս ընթացքում նրա ներկայացուցիչները կենտրոնանում են իրենց իրավունքների համար պայքարի վրա։ Այս ամսվա վերջին շաբաթ օրը շքերթներ են անցկացվում տարբեր երկրներում։


Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց միջև: Հիվանդությունը սովորաբար թեթև է և մարդկանց մեծամասնությունը ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, բայց որոշ մարդիկ կարող են բարդություններ զգալ: Վիրուսը հայտնաբերվել է Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում և այլ մայրցամաքներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում:Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ կապիկի ծաղիկով վարակվածների հիմնական մասը տղամարդիկ են, որոնք սեռական կապ են ունեցել տղամարդկանց հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր