Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

31 մայիս 2022 16:22

Ինչո՞ւ են մեր զինծառայողների վրանները տեղադրված պարզ դիտարկվող վայրում՝ անմիջապես թշնամու ուղիղ խոցման կրակի տակ

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են այս լուսանկարը՝ ներկայացնելով այն որպես մայիսի 28-ին մեր զինծառայողի խոցման վայր։


Լուսանկարում երևացող վրանը ենթադրաբար մեր զինծառայողների կացարանն է։ Որպես տեղանք նշվում է Սյունիքի Ներքին Հանդ գյուղը, այն նույն Ներքին Հանդը, որի հատվածում ս.թ. մարտի սկզբին ադրբեջանցիք առաջ էին եկել 500-800 մետր։


Պատերազմից անցել է մոտ 19 ամիս, որը լիովին բավարար էր մեր նոր շփման գծի գոնե առավել կարևոր և վտանգավոր հատվածներում ամրաշինական աշխատանքներ կատարելու և դրանք կահավորելու համար, հատկապես երբ արդեն մեկ տարի է՝ թշնամին շարունակում է իր ներխուժումը ՀՀ և ռազմակալում է նորանոր տարածքներ։


1. ▪︎ Ինչո՞ւ այդ աշխատանքները չեն կատարվել,


▪︎ ինչո՞ւ առ այսօր ամրացված չէ թշնամու հետ մեր շփման գիծը,


▪︎ ինչո՞ւ մեր զինծառայողներն ապահովված չեն պատշաճ կացարաններով և շարունակում են ծառայություն իրականացնել վրանների տակ, հատկապես երբ պետությունն ունի դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, փաստ՝ ոստիկանությանը միայն վերջին օրերին բաժանված մոտ 3 100 000 000 ( 3.1 միլիարդ) գումարը։


2. Ինչո՞ւ են մեր զինծառայողների վրանները տեղադրված պարզ դիտարկվող վայրում՝ անմիջապես թշնամու ուղիղ խոցման կրակի տակ։


3. Արդյո՞ք պետության փաստացի սահմանի և զինծառայողի հանդեպ նման վերաբերմունքը կանաչ ազդանշան չէ Ադրբեջանին՝ շարունակելու զավթել ՀՀ ինքնիշխան տարածքը և սպանելու մեր զինծառայողներին...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր