10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

02 հուն 2022 14:17

Այսօր Նիկոլ Փաշինյանը գաղտագողի իջել և դիմավորել է Կառավարության շենք աննկատ մտած Արայիկ Հարությունյանին

Այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստից հետո, երբ լրագրողները կառավարության նախասրահում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին հետ հարցազրույց էին անում,նույն պահին  Նիկոլ Փաշինյանը գաղտագողի իջել և դիմավորել է Կառավարության շենք աննկատ մտած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:


Նկատենք, Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հարաբերությունները, ըստ մամուլի, այլևս առաջվանը չեն՝ հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում Փաշինյանի «տեսականորեն պատկերացնելու» վերջին աղմկահարույց ելույթից ու Արցախի խորհրդարանի հրավիրած հատուկ նիստից ու կոշտ արձագանքից հետո:  Հիշեցնենք նաև, որ մամուլը Բրյուսելյան այցից հետո Արցախի տրամադրությունների մասին էր գրել, բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն արդարացել է Արցախի նախագահի առաջ՝ երբ հեռախոսակապով մանրամասնել է, թե ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը Արցախի կարգավիճակի փոխարեն Ղարաբաղում ապրող «էթնիկ հայերի իրավունքների ու անվտանգության» ապահովման հարցի մասին իբր սխալ է ընկալվել, եև որ  ինքն անձամբ՝ Նիկոլ Փաշինյանը  Բրյուսելում պնդել է,թե  չի  հրաժարվել Արցախի կարգավիճակից։


Ինչևէ, մոսկովյան վերջին 2 այցերից, Բրյուսելում Շառլ Միշելի հետ Փաշինյանի հանդիպումից հետո Արայիկ Հարությունյանն առաջին անգամ է տեսնվում Հայստանի վարչապետի հետ, չնայած այսօրվա այցը, ըստ կառավարությա ներսի շշուկների, իրականում  Արցախին առնչվող բանակցությունների քննարկումների  նպատակով է չի կազմակերպվել։ Փաշինյանը, ասում են, այդպես էլ չի մարսում Արցախի հրապարակում մայիսի 28-ին կազմակերպված Նիկոլ դավաճան վանկարկումներով բազմահազարանոց հանրահավաքն ու Արցախի պաշտպանությնա համար հնչած ելույթներն ու կոչերը:
yerevan.today

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր