Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

02 հուն 2022 15:29

Փրկարար ծառայությունը բոլորին էլ փրկում է ու եթե կարիք կլինի փրկելու ընդդիմությանը, մենք կմտածենք այդ մասին

Մամուլում հրապարակում եղավ, որ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը Արտակարգ իրավիճակների նախարարությունում երկիշխանություն է ստեղծել, ուզում է ինքը լինի «ասողը» ու իրեն տեր ու տիրական է զգում: Այս առնչությամբ «Առավոտը» ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին հարցրեց՝ նախարարությունում այդպիսի մթնոլո՞րտ է իսկապես ու Գասպարյանն իրեն այդպե՞ս է պահում:
Նա պատասխանեց. «Ես այդ հրապարակմանը այսօր ծանոթացել եմ, ընդհանուր առմամբ չեմ մեկնաբանում այդ հրապարակումը, բայց ուզում եմ նշեմ, որ արտակարգ իրավիճակների նախարարությունում չի կարող լինել երկիշխանություն: Նախարարությունում կա նախարար, կան ծառայություններ, ՊՈԱԿ-ներ, ենթակա մարմիններ եւ բոլորը սինքրոն ու համերաշխ աշխատում են:
Նման մթնոլորտ չկա եւ չի կարող լինել»: Նախարարին նաեւ կատակով հարցրեցինք՝ ընդդիմությունը հայտարարում է, որ փրկում է Արցախը, փրկարար ծառայությունը մտադիր չէ՞ գնալ Ֆրանսիայի հրապարակ ու մասնակցել այդ աշխատանքներին: Նախարարը պատասխանեց. «Փրկարար ծառայությունը բոլորին էլ փրկում է ու եթե կարիք կլինի փրկելու ընդդիմությանը, մենք կմտածենք այդ մասին»: Ճշտեցինք՝ մենակ ընդդիմությա՞նն եք պատրաստ փրկել, ո՞չ թե Արցախը՝ նախարարը պատասխանեց. «Այո, Արցախի հետ կապված չեմ ուզում հումորային պատասխանեմ: Ես բնականաբար չեմ կիսում ընդդիմության պահանջը եւ այդ շարժման գաղափարները: Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունների ու Արցախի իշխանությունների սինքրոն աշխատանքն է հենց Արցախի փրկությունը»:
Հարցին՝ ինչո՞ւ չեք կիսում ընդդիմության ծրագրերը, որովհետեւ իշխանության թիմի մաս եք, իշխանական աթոռը թույլ չի՞ տալիս ավելի օբյեկտիվ նայել՝ Փամբուխչյանը պատասխանեց. «Իշխանական աթոռը կապ չունի, այդ աթոռը միշտ ժամանակավոր է ու բացարձակ կապ չունի: Ես այն ժամանակ էլ եղել եմ այսօրվա ընդդիմության ընդդիմադիր»:
Դիտարկմանը, որ դուք էլ փողոցային ճանապարհով իշխանության եք եկել ու հիմա ձեզ մեղադրում են, որ ծաղրում եք այսօրվա ընդդիմադիրներին, որոնք փողոցում պայքարում են՝ նա արձագանքեց. «Չեմ ծաղրում, հումորային հարց տվեցիք, հումորային պատասխանեցի: Բնականաբար, չեմ կիսում ընդդիմության մոտեցումները, եթե կիսեի, չէի լինի իշխանություն: Շատ պարզ է»: Հարցին՝ այսինքն, թիմային շահերո՞վ եք առաջնորդվում՝ Արմեն Փամբուխչյանը պատասխանեց. «Չէ, նաեւ գաղափարական: Ես տարիներ շարունակ այսօրվա ընդդիմության ընդդիմադիրն եմ եղել»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր