Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

02 հուն 2022 16:34

Ժողովու՛րդ, դուք մեզանից ի՞նչ եք ուզում...Ալիևի ամեն հայտարարությունից հետո Հայաստանում դողէրոցք է սկսվում, թե «երկիրը ծախեցին»

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամեն հայտարարությունից հետո Հայաստանում դողէրոցք է սկսվում, թե «երկիրը ծախեցին»: «Ժողովու՛րդ, եկեք մենք մեզ հարգենք, ուրիշին թուրք անվանելով կամ Թուրքիային մեծարելով՝ մենք մեր հարցերը չենք լուծում, թուլություններն ենք դրանով ցույց տալիս, մեր վախերն ենք ցույց տալիս: Երբ որ դու մեկին թուրք ես անվանում, դա նշանակում է, որ դու սարսափներ ունես, իսկ եթե ունես, պետք է գնաս դրա լուծմանը», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:


Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունը չափից ավելի ազնիվ է, ինչը շատ հաճախ չի օգնում: «Ներքին քննարկումների ժամանակ որոշ մեր գործընկերներ ասում են, այո՛, պետք է լինես սրիկա ու նենգ, որ որոշակի նպատակների հասնես, բայց մենք չենք գնալու այդ ճանապարհով, մենք շարունակելու ենք լինել ազնիվ ու արդար», - նշեց նա:


Հարությունյանի խոսքով՝ բանակցությունները պետք են նրա համար, որ դրա արդյունքում գնաս զիջումների, փոխզիջումների ու գտնես օպտիմալ տարբերակ: «Բանակցությունները փոխզիջումների համար են, ուրիշ տարբերակ չկա», - ասաց նա:


Հարցին, թե ի՞նչ է պատրաստ զիջել Հայաստանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Փոխզիջումները կախված են այն միջավայրից, այն բանակցությունների օրակարգից, որը կա, դու կարող է գնալ բանակցությունների՝ մտքումդ ունենալով, որ կարող ես գնալ փոքր փոխզիջումների, բայց գնաս ու շատ բան զիջես: Ժողովու՛րդ, դուք մեզանից ի՞նչ եք ուզում, որ մենք գնանք թույլ դիրքերից հանդես գա՞նք»:


Նա վստահեցրեց, որ Արցախի իշխանությունները տեղեկացված են բոլոր այն գործընթացներին, որոնք կան:
«Արցախի մեր գործընկերներին, Ազգային ժողովին կարող եմ ասել, որ մի քիչ ավելի շատ իրականությունն ուսումնասիրեն», - նշեց Հարությունյանը:


Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ անկլավների հարց չի քննարկվում, դրա մասին ասել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր