Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին բերում․․․Այսօր՝ հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել          Մենք որոշակի քայլեր արել ենք, բայց ՀՀ-ն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել       Քաղաքացիությունից կզրկվեն այն մոլդովացիները, ովքեր կկռվեն ՌԴ-ի կողմից    

03 հուն 2022 13:40

100 միլիոն դրամը բավարար չէր.Պատվիրակություններին կոնյակով և ֆուրշետով պատվելու փողը չի հերիքում

Պատվիրակություններին կոնյակով և ֆուրշետով պատվելու փողը չի հերիքում
168․am-ը գրում է․ Կառավարության որոշմամբ՝ ավելացվել է 2022 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեով հատկացված ներկայացուցչական ծախսերը, այսինքն՝ Հայաստան ժամանած պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված գումարը։


Պարզվում է, պատվիրակությունների ընդունելության համար կատարված ներկայացուցչական ծախսերն այնքան շատ են եղել, որ բյուջեով նախատեսված 100 միլիոն դրամը բավարար չէր. ուստի գործադիրը որոշել է առաջին կիսամյակի համար գումարն ավելացնել ևս 30 միլիոն դրամով։


Ուշագրավ է, որ գումարն ավելացվելու է ոչ թե Կառավարության պահուստային ֆոնդից, այլ 2022 թվականի գործուղումների համար հատկացված գումարից՝ կրճատելու հաշվին։ Նշենք, որ 2022 թվականի բյուջեով գործուղումների համար հատկացվել էր 170 միլիոն դրամ, ավելի շատ, քան նախատեսվել էր պատվիրակություններ ընդունելու համար, ինչը տրամաբանական է, քանի որ հենց գործուղումների ընթացքում է, որ մեր պաշտոնյաները միջազգային տարբեր հարթակներում հնարավորություն են ունենում ներկայացնել ու պաշտպանել հայկական շահը և վարել հայանպաստ և ճկուն արտաքին քաղաքականություն։


Պարզվում է, սակայն, մեր պաշտոնյաներն առավել ճկուն քաղաքականություն են կարողանում վարել սեփական հողի վրա, պատվիրակություններ ընդունելիս և նրանց համար թանկարժեք ներկայացուցչական ծախսեր անելիս, այն էլ՝ հիմնականում մեկ անձից գնման ընթացակարգով, ինչի մասին, ի դեպ, 168.am-ը պարբերաբար գրում է։


Օրինակ՝ վերջին մեր հրապարակումներում անդրադարձել էինք իշխանությունների հերթական ներկայացուցչական ծախսերին՝ 5 միլիոն դրամով մեղր գնելուն և 17 միլիոն դրամ էլ կոնյակի, ֆուրշետի, ռեստորանի համար վճարելուն, թե որքանով է ֆուրշետն ու կոնյակը նպաստում, որ արտասահմանյան պատվիրակությունները Հայաստանի և Արցախի շահից բխող հայտարարություններ անեն, նրանց պաշտոնական հայտարարություններից ակնհայտ է։


Նկատենք, որ Կառավարությունը 30 միլիոն դրամով ՀՀ ժամանող պատվիրակությունների ընդունելության ծախսը մեկ կիսամյակում ավելացնելը, իսկ գործուղումների համար գումարի կրճատումը պայմանավորել է Կառավարության ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացմամբ և հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործելով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր