Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով արգելափակվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը

Երկու լրատվամիջոցներն էլ արգելափակվել են Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով՝ մայիսի 27-ից։ Արգելափակման համար հիմք է ծառայել Դաշնային օրենսդրության ՝ «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների, և տեղեկատվության պաշտպանության մասին» 15․3 հոդվածը։ Այդ նորմը կարգավորում է զանգվածային անկարգություններ հրահրող, ծայրահեղական գործողությունների դրդող կամ կարգապահության խախտմամբ անցկացվող զանգվածային միջոցառումների մասնակցության մասին տեղեկություններ պարունակող կայքերի հասանելիությունը։
Վերոնշյալ երկու լրատվամիջոցները մուտք գործելիս, ինչպես նշում է, Lenta-ն, հաղորդագրություն է հայտնվում, որ այդ կայքերը հասանելի չեն։ Այդուհանդերձ, ՌԴ-ում արգելափակվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության միայն ռուսական տարբերակը։