Մարտի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար       «Mercedes»-ը բшխվել է բետոնե էլեկտրասյանը, էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա, կա վիրшվոր    

07 հուն 2022 16:36

Ադրբեջանը պլանավորում է արտահանել «Ղարաբաղ» ապրանքանիշով մեղր

Այս տարի Ադրբեջանը պլանավորում է արտահանել «Ղարաբաղ» ապրանքանիշով մեղր։ Այս խնդիրն իրականացնելու համար, տարեկսզբից սկսած 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներ է տեղափոխվել քսան հազար մեղվաընտանիք։

Կանխատեսվում է, որ այդ տարածքներում մեղվաընտանիքների թիվը հասնելու է մինչեւ երեսուն հազարի։ Ադրբեջանցի պատասխանատուները նշել են, որ այդ տարածքներում բարենպաստ պայմաններ կան մեղվաբուծության համար։ Բաքուն նախատեսում է «Ղարաբաղ» ապրանքանիշի մեղրը վաճառել ոչ միայն ներքին շուկայում, այլ նաեւ՝ արտահանել Ադրբեջանի տարածքից դուրս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր