Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

08 հուն 2022 11:10

Տեսանյութ.Քաշքշուկ է սկսվել.Զարեհ Սինանյանը Լոս Անջելեսում ճողոպրել է հանդիպումից

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սինանյանն այցելել է Միչիգան նահանգ, հանդիպել Դեթրոյթ քաղաքի հայ համայնքի հետ:

Չիկագոյում Սինանյանն այցելել է Չիկագոյի կենտրոնում գտնվող Երևանի զբոսայգի: Լոս Անջելես սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը հարթ չի անցել։ Լոս Անջելեսի «համայնքային» հանդիպումը տապալվել է ՀՅԴ-ի երիտասարդների ջանքերով։ Նրան դիմավորել են «Զարեհ Դավաճան», «Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով։ Ակցիայի մասնակիցները երգել են «Զարթիր, լաո» երգը։

Իրավիճակը լարվել է և քաշքշուկ է սկսվել ակցիայի մասնակիցների և Սինանյանի հանդիպման կազմակերպիչների միջև։ Զարեհ Սինանյանին մեկ այլ դռնով ուղեկցել են դուրս։ Լոս Անջելեսի մեր աղբյուրների տեղեկացմամբ, Սինանյանի այցը հիմնականում գաղտնի է պահվել, դրա մասին հայտարարվել է հանդիպումներից ժամեր առաջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր