Միքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է, բացայակելու արգելքը մնացել է
Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց, բացայակելու արգելքը մնացել է անփոփոխ:Վերաքննիչ դատարանը բեկանել է Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկել է հետ՝ նոր քննության:
«Ի սկզբանե ասել ենք՝ մեղադրանքը շինծու էր, ու շարունակում է մնալ շինծու: Միշտ էլ ասել եմ՝ պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ, ազատ եմ եղել մինչ այդ էլ, հիմա էլ, հետո էլ»:
Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասել է Միքայել Սրբազանը:
Խոսելով իր մասով կայացված որոշմանը՝ Միքայել Սրբազանը շեշտել է, որ ոչ բավարար արդար է համարում որոշումը, քանի-որ չարդարացվեց:
«Կոչ արդեն որերորդ անգամ Կառավարության ղեկավարն է անում, բառացի ասում է՝ գնացեք, հեղափոխություն արեք, ես նման բան ասե՞լ եմ, ուրեմն ո՞վ պետք է դատվի, նա պետք է դատվի, ես ինչու պետք է դատվեմ:»,- նշել է նա:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է համարում, որ իշխանությունները Վեհափառին կկալանավորեն, Միքայել Սրբազանը նշեց, որ Աստված մի արասցե, եթե նման բան տեղի ունեցավ, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը:
