Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում, «Howo» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել          Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման       100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել    

08 հուն 2022 14:10

Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիներին ստիպում մանրել պահած դոլարային խնայողությունները՝ արհեստական դեֆիցիտ ստեղծելով

Հայաստանի բանկային համակարգում տարօրինակ երևույթներ են կատարվում։ ԱՄՆ դոլարի արժեզրկմանը զուգահեռ՝ հանրության մեջ խուճապային տրամադրություններ են ստեղծվում՝ մարդկանց մոտ գտնվող վերջին դոլարային խնայողությունները պարզապես խլելու համար։

Հայաստանյան որոշ բանկեր հրաժարվում են արտարժույթով վճարել միջազգային փոխանցումները, Հայէկոնոմբանկը, օրինակ, շուրջ երկու ամիս հրաժարվում է մարդկանց գումարը վճարել արժույթով՝ ստիպելով գումար կանխիկացնել միայն հայկական դրամով։

Այլ խոսքերով ասած՝ բանկերի սեփականատերերը, օլիգարխիկ շրջանակները՝ գործող իշխանությունների թողտվությամբ և գործուն մասնակցությամբ, դոլար են կուտակում։ Թերևս, կանխատեսումներ ունեն, որ դոլարի փոխարժեքն առաջիկայում կարող է շոշափելի բարձրանալ։

Բավական սահմանափակ կանխիկ գումար են սկսել տալ նաև տարբեր բանկերի բանկոմատները։ Այս ամենն արվում է, որպեսզի ՀՀ քաղաքացիներին ստիպեն մանրել պահած դոլարային խնայողությունները՝ արհեստական դեֆիցիտ ստեղծելով։ Վերլուծաբանները արհեստական են համարում թե՛ դոլարի փոխարժեքի լուրջ նվազումը, թե՛ բանկային խաղերը՝ հորդորելով առավելագույնս զգոն լինել, չտրվել խուճապին։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր