Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

08 հուն 2022 14:46

Ադրբեջանցիներն իրենց դրոշները գագաթից իջեցրել են,1 դրոշ է երևում՝ 4-ի փոխարեն․ բնակիչները տուն են վերադառնում

Խրամորթից Քարագլխին ադրբեջանական մեկ դրոշ է երևում՝ չորսի փոխարեն․ բնակիչները տուն են վերադառնում․ գյուղապետ Ադրբեջանական ագրեսիայի պարտադրանքով հարազատ օջախները լքած խրամորթցիները քիչ-քիչ գյուղ են վերադառնում։ Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը, բնակիչների մոտ 25 տոկոսն՝ այդ թվում կանայք ու երեխաներ, արդեն վերադարձել են հայրենի օջախներ։

«Բնակիչները կամաց-կամաց, մեկը մյուսին նայելով՝ գալիս են։ Գյուղն արդեն գյուղի նման է դարձել։ Մարդիկ իրենց այգիներն են մշակում, թութ են թափում, առօրյա գործերով են զբաղվում։ Քիչ-քիչ են գալիս, չենք էլ կարող ասել միանգամից եկեք, քանի որ պետք է վստահ լինենք, որ մարդկանց անվտանգությունը լիովին ապահովված է։ Ճիշտ է, մեր դիրքերն էլ ունենք, ռուս խաղաղապահներն էլ հենակետեր ունեն գյուղում, բայց, ամեն դեպքում, եթե վաղը կամ մյուս օրը հանկարծ մի բան լինի, ո՞վ է պատասխան տալու։ Քարագլխի հատվածում, համենայնդեպս, իրավիճակը նույնն է՝ թշնամին դեռ այնտեղ է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է գյուղապետը։
Գյուղից Քարագլխի բարձունքում տեղակայված ադրբեջացիները չեն երևում։ Թշնամու դրոշներից էլ հիմա միայն մեկն է տեսանելի Խրամորթից, այն էլ՝ մասամբ։

«Ադրբեջանցիներն իրենց դրոշները գագաթից իջեցրել են։ Մինչև վերջերս մեր գյուղից Քարագլխի գագաթին տեղադրված ադրբեջանական չորս դրոշ էր երևում, հիմա մեկն է երևում, էն էլ սարը խանգարում է, լավ չի երևում։ Իրենց տեղաշարժն էլ էինք տեսնում գյուղից, հիմա՝ չէ։ Հնարավոր է՝ խորացած լինեն դեպի Քարագլուխ գյուղատեղի»,-ասում է Աբրահամյանը։

Ստեղծված իրավիճակում խրամորթցիների անվտանգությունը հնարավորինս ապահովում են մեր դիրքապահներն ու ռուս խաղաղապահները։ Գյուղապետն իր տունը խաղաղապահներին է տրամադրել։ Գյուղի՝թշնամուն ամենամոտ գտնվող տունը Աբրահամյանինն է, որն արդեն որոշ ժամանակ է՝ խաղաղապահների կողմից հրամանատարական կետի է վերածվել։

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում կյանքը մարտի 24-ից կանգ էր առել․ ադրբեջանական զորքերի՝ Փառուխ ներխուժումից հետո հարևան Խրամորթ գյուղից տարհանվել էին կանայք ու երեխաները։ Շուրջ երկու ամիս խրամորթցիներն ապաստանել էին Արցախի տարբեր բնակավայրերում ապրող ծանոթ- բարեկամների տներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր