Հայաստան և Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել․ Դոնալդ Թրամփ          Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ»    

08 հուն 2022 18:06

Թուրքիան սկսել է վիճարկել նաև հունական կղզիների պատկանելության հարցը.Աթենքը զգուշացրել է` մեր համբերությունը սպառվում է

Հունաստանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է Թուրքիային, որ Աթենքի զսպվածությունն ու համբերությունը թուրքական ինտենսիվ սադրանքների ժամանակաշրջանից հետո, ներառյալ՝ թռիչքները և հունական կղզիների ապառազմականացման պահանջները, հասնում են իրենց սահմանագծին։

Ելույթ ունենալով Բրատիսլավայում անցկացվող GLOBSEC անվտանգության ամենամյա համաժողովում, Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսն արտահայտել է Հունաստանի վրդովմունքը «ՆԱՏՕ-ի ենթադրյալ դաշնակից» Թուրքիայից:

«Մենք ամեն ինչ անելու ենք մեր լիարժեք ինքնիշխան իրավունքները պաշտպանելու համար։ Մենք վտանգավոր կերպով մոտենում ենք մեր սահմաններին՝ զսպվածության ու համբերության սահմաններին»,- ասել է Հունաստանի պաշտպանության նախարարը։

Նա հավելել է, որ Հունաստանն այնպիսի դաշնակից չի ցանկանում, որ ամեն օր քառասուն անգամ թռիչքներ է կատարում։ «Ոչ միայն ներխուժումներ մեր օդային տարածք, այլև թռիչքներ բնակեցված տարածքների վրայով։ Երբեմն թռիչքները կատարվում են գիշերը: Հետաքրքիր է, թե ինչու»,- հարցրել է Պանայոտոպուլոսը:

Հիշեցնենք, որ Թուրքիան սկսել է վերստին վիճարկել հունական կղզիների պատկանելության հարցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր