Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»       Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»    

09 հուն 2022 10:34

Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի հետ կապված թույլ է տրվել դիվանագիտական սխալ.նման «ըմբոստությունը» Փաշինյանը դժգոհությամբ է ընդունել.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.


«Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ներկայացրել է 5 կետից բաղկացած «սկզբունքները», որոնք ըստ Բաքվի, պետք է ընկած լինեին Հայաստանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի հիմքում։ Նախ՝ մեր կողմից արձագանք եղավ, որ Հայաստանի համար այդ հինգ կետերն ընդունելի են, ապա ներկայացվեց Հայաստանի «6 կետը»՝ ի պատասխան ադրբեջանականի։


«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԳՆ մի խումբ աշխատակիցներ և պրոֆեսիոնալ դիվանագետներ կարծիք են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանի կողմից ներկայացված հայտնի 5 կետերի հետ կապված թույլ է տրվել դիվանագիտական սխալ և ցուցաբերվել է առանձնակի, ոչ մի հիմնավորում չունեցող շտապողականություն։ Դիվկորպուսի մեր աղբյուրի փոխանցմամբ, նշվել է, որ այդ հանգամանքը հօգուտ Հայաստանի օրակարգի չի աշխատելու:


Մեր ունեցած տեղեկություններով, նման «ըմբոստությունը» Փաշինյանի կողմից դժգոհությամբ է ընդունվել, և ավելի է սրվել մինչ այդ էլ ԱԳՆ-ի հետ եղած սուր լարվածությունն ու անվստահությունը։ Կառավարության կուլիսներում խոսում են, թե ոչ մեկ անգամ Փաշինյանն անգամ բարձրաձայնել է, թե «այնպիսի տպավորություն է, որ նման զգայուն ու նուրբ հարցի հետ կապված՝ ԱԳՆ-ն հատուկ է նման կերպ վարվում»»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր