«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

09 հուն 2022 13:45

Տեսանյութ.Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին.Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա

Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին։ ՌԴ արտգործնախարարի հետ համատետեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հույս հայտնելով, որ ռուսական կողմն ավելի մեծ ջանքեր կգործադրի գերիների եւ Բաքվում պահվող այլ անձի վերադարձի ուղղությամբ։

ԱԳ նախարարի խոսքով՝ ռազմական գործողությունների ավարտից գրեթե 1,5-2 տարի անց, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանը խափանում է հայտարարության դրույթների կատարումը եւ հրաժարվում վերադարձնել ռազմագերիներին։ 

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական ու հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Այս ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։ Միաժամանակ ռազմական գործողությունների ավարտից գրեթե 1,5-2 տարի անց խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը եւ հրաժարվում վերադարձնել ռազմագերիներին»,- նշել է Արարատ Միրզոյանն ու ավելացրել. «Հուսով ենք, որ ռուսական կողմը էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ»։
 ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը պնդում է, որ Հայաստանում քաղաքական չգնաժամ չկա.

«Անցած ամառ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիները որոշակի պատասխաններ են տվել և հանգուցալուծել են այն ժամանակ առկա քաղաքական ճգնաժամը, հարկ է նշել, որ այս ընտրությունները ճանաչվել են իբրև ժողովրդավարական և թափանցիկ բոլոր դիտորդական առաքելությունների կողմից, փաստարկվում է, որ քաղաքացիներն աներկբայորեն հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումը հայտնելու:Տեղի ունեցող միտինգների բազմամարդությունը կամ սակավամարդությունը չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքները աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից, բայց միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և բոլորը խաղաղ ակցիա անցկացնելու իրավունք ունեն»,-ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը:

Նա հայտարարել է, որ ողջախոհության հետ կապված հարցեր է տեսնում ընդդիմության քայլերում.

«Նրանք հնարավորություն ունեն իրենց գործունեությունը ծավալել խորհրդարանում և ամենասուր քննադատության ենթարկել իշխանություններին, որից, ցավոք կամ բարեբախտաբար, չեն օգտվում:

Բացի սա, որքանով հասցրել եմ հետևել, հանրահավաքներ կազմակերպող և մասնակցող ուժերը խոսում են այն մասին, որ Հայաստանը ճիշտ քաղաքականություն չի վարում ԼՂ հարցում, Ադրբեջանի հետ բանակցություններում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, բայց մենք չենք տեսել հայտարարություն այն մասին, որ եթե իրենք գան իշխանության, չեղարկելու են նոյեմբերի 9-ի կամ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները, դուրս են գալու սահմանազատման գործընթացից, կասեցնելու են տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը և այլն, եթե նման հայտարարություն լիներ, գուցե այս ամենը տրամաբանական կլիներ»,-ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր