Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

11 հուն 2022 13:10

Ադրբեջանական մեքենաները մեր ճանապարհին խնդիր չեն ունենա,Ա կետից Բ կետը կհասնեն ապահով, բայց դա միջանցք չի լինի.

Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման դեպքում ադրբեջանական տրանսպորտային միջոցները մեր ճանապարհը օգտագործելիս խնդիր չեն ունենա, բայց դա միջանցք չի լինի։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` մանրամասնելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միտքը։
 Լավրովն ասել էր` երկաթուղային և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հիմքում Հայաստանի տարածքային ինքնիշխանության պահպանումն է լինելու։ Նրա խոսքով` ճանապարհը գործելու է պարզեցված ռեժիմով։
«Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման դեպքում Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող որևէ բան չպետք է տեղի ունենա։ Նրանց տրանսպորտային միջոցները մեր ճանապարհը օգտագործելիս խնդիր չեն ունենա, բայց դա միջանցք չի լինի»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե մաքսային և անձնագրային ռեժիմ լինելո՞ւ է, Քոչարյանը պատասխանեց, որ շրջագայելիս բոլորն էլ տեսնում են, որ ճանապարհային կոմունիկացիաներ կան։ Դրանք, ըստ Քոչարյանի, պետք է գործեն, և ՀՀ–ն չպետք է դեմ լինի։ Սակայն ինքնիշխան տարածքի կառավարումը մեկ այլ կառուցվածքային մոտեցմամբ (ինչպիսին Լաչինի միջանցքն է) այս պահի դրությամբ, Քոչարյանի պնդմամբ, քննարկման առարկա չէ։
Մեկ այլ հարցի, թե ինչ է նշանակում պարզեցված ռեժիմը, Քոչարյանը պատասխանեց, թե դա նշանակում է` մեքենաները, անցնելով համապատասխան ընթացակարգերը, Ա կետից Բ կետը կհասնեն։ Նրա խոսքով` դրա մեջ մտնում է մաքսային, սահմանապահ ծառայությունների աշխատանքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր