Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

11 հուն 2022 13:34

Արարատում ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել Փաշինյանին սպասող բնակչուհուն, նրա մորը եւ նշանածին

Քիչ առաջ Արարատ քաղաքի հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել Արարատի բնակչուհի Գայանե Հովհանյանին, նրա մորը եւ նշանածին` որեւէ օրինական պահանջ չներկայացնելով: NEWS.am-ի հետ զրույցում Գայանեն պատմեց, որ իրենք Արարատ քաղաքի հրապարակում կանգնած սպասում էին  աշխատանքային այցով քաղաքում գտնվող Նիկոլ Փաշինյանին,  եւ ոչինչ չէին անում, ոստիկանները մոտեցել են իրենց եւ բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել:

«Մորս հրեցին, նստեցրին մեքենան, ինձ ու նշանածիս 6-7 ոստիկանները հրելով բռնեցին եւ բերեցին Արարատի ոստիկանության բաժին: Այստեղ նույնպես չեն ասում, թե ինչի են բերման ենթարկել, ինչ օրինական պահանջ չենք կատարել: Մենք ուղղակի կանգնած էինք, սպասում էինք, որ Փաշինյանը գար, հարց ունեի իրեն ուղղված հորս սպանության հետ կապված»,- պատմեց Գայանեն եւ հավելեց, որ Փաշինյանի աջակից քաղաքացիներին ոստիկանությունը բերման չի ենթարկել:

Գայանեն նշեց, որ իրենց ցանկանում են տեղափոխել ոստիկանության Վեդու բաժին եւ իրենղց փաստաբան է անհրաժեշտ:

Գայանեն նշեց, որ քաղաքում մեծ թվով ոստիկանական ուժեր կային, որոնք խստացված ծառայություն էին իրականացնում Փաշինյանի  այցին ընդառաջ:

Նշենք, որ մինչ այս էլ մի խումբ քաղաքացիներ փորձել էին խոչընդոտել Փաշինյանի մուտքը Արարատ, սակայն ոստիկանները բերման էին ենթարկել նրանց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր