Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը          Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին       Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած    

14 հուն 2022 16:28

Ժամանակը խաղում է հօգուտ թշնամու, ոչ թե մեզ.Չի կարելի փորձել շպագատ նստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

Ժամանակն աշխատում է Ռուսաստանի համար, քանի որ նրա ղեկավարությանը չի հետաքրքրում, թե որքան կտևի պատերազմը։ Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


«Մենք պետք է գործենք, ժամանակը խաղում է հօգուտ թշնամու, ոչ թե մեզ»,- ասել է նա։


Զելենսկին դա բացատրել է նրանով, որ ռուսները «հիմնականում վաստակում են նավթամթերքի, էներգառեսուրսների արտահանման հաշվին»։


Զելենսկին քննադատել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։


«Մեզ պետք է, որ կանցլեր Շոլցը մեզ վստահեցնի, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային: Նա և նրա կառավարությունը պետք է որոշում կայացնեն. պետք չէ փորձել հավասարակշռել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների միջև», - ասել է նա:
Ժամանակն է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերջնականապես որոշի Բեռլինի դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի վերաբերյալ։ Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։


Նրա խոսքով՝ չի կարելի փորձել շպագատ նստել «Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների միջև»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր